Երևանում կայացավ բանաստեղծուհի Տաթև Ոսկանյանի անդրանիկ գրքի շնորհանդեսը
Հոկտեմբերի 30-ի երեկոյան Երևանի Ավետիք Իսահակյանի Անվան կենտրոնական գրադարանի սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Տաթև Ոսկանյանի ստեղծագործությունների անդրանիկ գրքի շնորհանդեսը:
Հանդիսությունը մեկնարկեց գրքի ընթերցանությամբ, որից հետո խոսքը տրվեց Տաթևի ընտանիքի անդամներին, բանաստեղծ ընկերներին և նրա պոեզիայի սիրահար հանդիսատեսին:
Պատվավոր հանդիսականների շարքում էր նաև անվանի գրականագետ, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ով իր խոսքով ողջունեց երիտասարդ բանաստեղծուհու գործունեությունը:
«Վատ է այն, որ ես գրքում չնկատեցի խմբագրի անունը: Չնկատեցի, քանզի գիրքը չի խմբագրվել, որի պատճառով էլ գրքում կան մի քանի սրբագրական սխալներ: Սակայն գրքում կա մի մեծ ձեռքբերում», - նկատեց պարոն Ափինյանը` ընդգծելով, որ թեև գրքում կան սկսնակ գրողին բնորաշ բացթողումներ, բաց կա նաև կարևոր մի բան` այն, որ Տաթև Ոսկանյանը չունենալով պոեզիայի ոլորտում մեծ փորձ և հմտություններ, սակայն վստահելով իր ստեղծած արվեստի ուժին և Աստվածային նախախնամությանը` կարողացել է ստեղծել և իր փոքրիկ գրքում զետեղել, այնպիսի բանաստեղծություններ, որոնք կարելի է դնել հայ մեծերի բանաստեղծությունների կողքին:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի