Ավարտվեց «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը 2015 թ. հոկտեմբերի 22-ից սկսյալ իրականացրեցին «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը:
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի հանրակրթական դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկա դասավանդող շուրջ 1000 ուսուցիչների հետ:
Այդ առիթով նրանց ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ:
Նոյեմբերի 25-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանն առաջին փուլի ամփոփման կապակցությամբ հանդիպում ունեցան ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի արդյունավետությանը, հաջող ընթացքին, ինչպես նաև նշվեց, որ ծրագիրը մեծ խանդավառություն է առաջացրել մասնակից ուսուցիչների շրջանակներում:
Ծրագրի երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է 2016 թ. գարնանը:
Նոյեմբերի 26-ին, Երևանում կկայանա «Ո՜չ ահաբեկչությանը» դասական երաժշտության համերգը
Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Սրապիոն Գևորգյանի նախաձեռնությամբ, Եղիշե Չարենցի անվան, Գրականության և արվեստի թանգարանում (հասցեն` ք. Երևան, Արամի 1) կմեկնարկի «Ո՜չ ահաբեկչությանը» խորագիրը կրող դասական երաժշտության համերգը:
Հանդիսության մասնակիցները 1 րոպե լռությամբ կհարգեն, ահաբեկչություններից տուժած, բոլոր անմեղ զոհերի հիշատակը:
Միջոցառման ընթացքում, իր կատարումներով հանդես կգա, միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային մեներգչուհի Մերի Մովսիսիյանը` միջազգային միցույթի դափնեկիր, երգահան, դաշնակահար Արմինե Հարությունյանի նվագակցությամբ:
Մուտքն` ազատ է:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ
Այսօր Սանկտ Պետերբուրգում բացվեց Կոմիտաս վարդապետի հուշարձանը
Ավանդույթներ
,
Արվեստներ
,
Բեմարվեստ
,
Գրարվեստ
,
Երգարվեստ
,
Հայտարարություններ
,
Քանդակագործություն
.
11/06/2015 07:23:00 pm
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ պետերբուրգցիներ:
Մինչ հուշարձանի բացումը նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ողջույնի իր խոսքում, կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում հուշարձանի կանգնեցումը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայությունն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե հայերի համար ինչ դեր ու նշանակություն ունի Կոմիտաս վարդապետի անձը:
«Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Մշակութային կենտրոն համարվող Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ երգահանի հուշարձանի տեղադրումը նաև օրինաչափ է: Կոմիտասը հայ ժողովրդի հանճարեղ զավակն է՝ մարդ, ով աշխարհի բազմաթիվ երկրներում քարոզել և փառքով է պսակել հայկական երաժշտությունը: Նրա մշակույթը գերել էր աշխարհի շատ ու շատ երաժիշտների»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն:
Ողջույնի իր խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը՝ մեծն Կոմիտասի հուշարձանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության համար՝ նկատելով, որ այն իրոք երկու ժողովուրդների բարեկամության ևս մեկ լավագույն խորհրդանշումն է:
«Պարոն նահանգապետի դիտարկումն իսկապես տեղին է, Կոմիտասը համաշխարհային մեծություն է, և նրա արվեստը սահմաններ չի ճանաչում: Սա երկու ժողովուրդների դարավոր ու եղբայրական բարեկամության ևս մեկ վկայությունն է, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է», - նշել է Օլեգ Եսայանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ով ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, առանձնակի շնորհակալություն է հայտնել երկու քաղաքների բոլոր այն պատասխանատուներին, որոնց ջանքերով կյանքի է կոչվել հուշարձանի ստեղծման ու այն ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու գաղափարը:
«Եվ հատկանշական է, որ Հայաստանը խորհրդանշող Մեծ հանճարին նվիրված հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում: Այն երախտիք է կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, խմբավար, երգիչ, մանկավարժ, հրապարակախոս, բանաստեղծ, հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին, ում անձը հայ ժողովուրդը նույնականացանում է հայոց այբուբենը ստեղծած Սբ Մաշտոցի հետ՝ երաժշտության ասպարեզում: Մեծն Կոմիտասի արժևորմանը միտված բազմաթիվ հոգևոր ու նյութական արժեքներ են ստեղծվել աշխարհում՝ գիտական, երաժշտական միջավայրում, հատկապես աշխարհի հայաշունչ հատվածներում: Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված նրա արձաններն ու կիսանդրիները վկայում են, որ Կոմիտասը միայն հայկական արժեք չէ: Նա համաշխարհային է, միջազգային ու համամարդկային: Ու կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս գողտրիկ պուրակում, մասնագիտական խոր նրբազգացությամբ կերտված Կոմիտաս վարդապետի այս հուշարձանով մշակութային այնպիսի հարուստ քաղաքը, ինչպիսին Սանկտ Պետերբուրգն է, այսօր հարստացավ ևս մեկ արժեքավոր ստեղծագործությամբ՝ առավել ջերմացնելով և սերունդներին փոխանցելով հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը», - նշել է Տիգրան Բարսեղյանը:
Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում կանգնեցված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որն ուղեկցվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարել են Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ:Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին:
Կոմիտաս վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:
3 ամիս տևած դրամահավաքն ավարտվեց. Մուղդուսյան կենտրոնը հավաքեց բրուտանիվի համար անհրաժեշտ գումարը
Ավանդույթներ
,
Արվեստներ
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Դիզայն
,
Խեցեգործություն
,
Հայտարարություններ
.
11/06/2015 07:05:00 pm
Մուղդուսյան արվեստի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Մեկ տարի առաջ Մուղդուսյան արվեստի կենտրոնը սկսեց նկարչության և կավագործության դասընթացներ` նախատեսված տարբեր տարիքային երեխաների համար:
Քանի որ մեր նպատակն էր հավասար հնարավորությունների միջավայր ստեղծել երեխաների համար, ի սկզբանե խոցելի խմբի երեխաների համար դասընթացներն անցկացվեցին անվճար: Իսկ վճարունակ երեխաների ծնողների նվիրատվություններով գնում ենք իրենց երեխաների ներկերը: Գումար ավելանալու դեպքում` գնում ենք ներկեր նաև ոչ վճարունակ ընտանիքների երեխաների համար:
Այսպիսով, մեր կենտրոն հաճախող երեխաներից 15-ի ծնողները չեն վճարում դասընթացների, այդ թվում՝ ներկերի համար: Մեզ համար չափազանց կարևոր է լուծել նաև այս երեխաների սոցիալական խնդիրը, ինչը հույս ունենք իրականացնել՝ նրանց մասնագիտական կրթություն տալով: Այս առումով կավագործության լիարժեք դասընթացը կարող էր իսկապես օգտակար լինել, սակայն այս դասերն իրականացնելու համար չունեինք բրուտանիվ:
Ի ուրախություն մեզ, կենտրոնին արդեն նվիրել են կավի վառարան, որտեղ մինչ այժմ թրծվել են երեխաների կավե աշխատանքները: Սակայն կավագործության դասերը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ էր նաև բրուտագործական չարխ՝ 250.000 դրամ արժողությամբ: Ծրագիրն իրականացնելու և անհրաժեշտ գումարը հավաքագրելու համար կենտրոնը դիմեց ԿՈՂԲ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամին, որի առաքելությունն է կրթամշակութային ծրագրերի և առցանց հարթակի միջոցով աջակցել պատանիներին և երիտասարդներին՝ հասնելու իրենց կրթական նպատակներին:
Հավանության արժանանալով հիմնադրամի Խորհրդի կողմից՝ նախագիծը տեղադրվեց հիմնադրամիkoghb.com կայքում, որը ֆինանսավորման համընդհանուր հարթակ է և հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին առցանց ստանալ և տրամադրել ֆինանսական և այլ աջակցություն՝ կրթամշակութային նախագծերի կյանքի կոչման նպատակով:
Շուրջ երեք ամիս տևած առցանց դրամահավաքի արդյունքում հավաքվեց բրուտանիվի ձեռք բերմանան հրաժեշտ գումարը: Բրուտանիվ պատրաստող վարպետը նույնպես զիջեց գումարի մի մասը։ Համատեղ ջանքերի շնորհիվ այժմ երեխաները կկարողանան նաև բրուտագործությանհմտություններ ձեռք բերել:
Ավելացնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը չունի ֆինանասավորում, մեր մասնագետները չեն վարձատրվում, իսկ տարածքի վարձակալության, էլեկտրաէներգիայի, լրացուցիչ ներկանյութերի և այլ ծախսերը մենք հոգում ենք նվիրատվությունների, ինչպես նաև մեծահասակների համար անցկացվող վարպետության դասերի, և, անշուշտ, մեր ձեռնարկած գործի նկատմամբ ունեցած մեծ հավատի շնորհիվ»:
Ի՞նչպես ավելացնել Ֆեյսբուքյան մեկնաբանությունների հնարավորությունը Blogger հարթակում
Գրեթե ցանկացած մարդ, ով Blogger հարթակում իր կայքը, կամ բլոգն է ստեղծում` վաղ թե ուշ մի հարցի առաջ է կանգնում` ի՞նչպես բլոգերում ավելացնել ֆեյսբուքյան մեկնաբանություններն ու «լայքի» և «շեյրի» կոճակները:
Այսօր ձեզ կսովորեցնենք, թե ինչպես բլոգում տեղադրել ֆեյսբուքյան մեկնաբանություններն ու «լայքի», «շեյրի» կոճակները:
Նախքան այս գործողություններն անելը` խորհուրդ է տրվում կրկնօրինակել բլոգը:
Քայլ 1 Մուտք են գործում Blogger-ի կառավարման էջ և կատարում ենք այս քայլերը՝ Design > Edit Html կամ (Шаблон › Изменить HTML>
Քայլ 2 բացված ծրագրային կոդի դաշտում, սեղմում ենք քնթռոլ Էֆ (Ctrl+ F) կոճակները, որից հետո, պատուհանի աջ վերևի անկյունում հայտնվում է որոնումների պատուհանը:
Նախքան այս գործողություններն անելը` խորհուրդ է տրվում կրկնօրինակել բլոգը:
Քայլ 1 Մուտք են գործում Blogger-ի կառավարման էջ և կատարում ենք այս քայլերը՝ Design > Edit Html կամ (Шаблон › Изменить HTML>
Քայլ 2 բացված ծրագրային կոդի դաշտում, սեղմում ենք քնթռոլ Էֆ (Ctrl+ F) կոճակները, որից հետո, պատուհանի աջ վերևի անկյունում հայտնվում է որոնումների պատուհանը:
Serach: մուտքագրում և փնտրում ենք <data:post.body/> կոդը:
Քայլ 3 գտնված <data:post.body/> կոդի ներքևի տողում բացատ ենք ավելացնում` համոզվելով, որ ոչ մի այլ բան չեն ջնջում դրանով և ոչ էլ բացատի և <data:post.body/>-ի վեջտեղում ինչ-որ կոդի մասնիկներ են մնում...: Ուշադիր եղեք` որպեսզի այլ ծրագրային կոդերի վնաս չհասցնեք:
և գտնելուց հետո, նրանից հետո տեղադրում ենք
ներքևում գրված կոդը:
Քայլ 4 Բացատն ավելացնելուց հետո, կրկնօրինակում ենք լուսանկարի տակ տեղադրված կոդն ու տեղադրում <data:post.body/>-ի տակ, ինչից հետո` սեղմում ենք «Сохранить шаблон» անուն ունեցող և կոդերի խմբագրման պատուհանի ձախ վերևի անկյունում գտնվող, նարնջագույն կոճակը:
Պատկերը մեծացնելու համար` սեղմեք նկարի վրա: |
<!-- Facebook comments BEGIN -->
<div id='fb-root'/> <script>(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) {return;} js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_US/all.js#xfbml=1"; fjs.parentNode.insertBefore(js, fjs); }(document, 'script', 'facebook-jssdk'));</script> <div class='fb-like' data-send='true' data-show-faces='true' data-width='500'/> <div class='fb-comments' data-num-posts='10' data-width='690' expr:data-href='data:post.url'/>
<!-- Facebook comments END -->
Հայկ Կիսեբլյան
Subscribe to:
Posts
(
Atom
)