Մյուռոնօրհնությունը ԺԹ.-ԻԱ. դարերում. Նոր հրատարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի նախաձեռնությամբ լույս է ընծայվել «Մյուռոնօրհնությունը ԺԹ.-ԻԱ. դարերում» փաստաթղթերի և նյութերի ժողովածուն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Հայաստանի Ազգային արխիվի համատեղ ջանքերով հրատարակված վավերագրերը լուսաբանում են 19-21-րդ դարերում Մյուռոնօրհնության և Մյուռոնի առաքման գրեթեբոլոր առանցքային հարցերը: Ժողովածուի մեջ ընգրկվել են նաև 2001 և 2008 թթ. մյուռոնօրհնությունների վերաբերյալ նյութեր, ինչպեսև պատմական լուսանկարներ ու չհրատարակված նյութերի ցանկեր: Ժողովածուն կազմել և ծանոթագրել է Հայաստանի ազգային արխիվի աշխատակից պատմ. գիտ. թեկնածու Գոհար Ավագյանը:
Գիրքը տպագրվել է ամերիկաբնակ տեր և տիկին Տիրան և Քնար Եղբայրյանների մեկենասությամբ:
Այլ գրառումներ
Այսօր Սանկտ Պետերբուրգում բացվեց Կոմիտաս վարդապետի հուշարձանը
3 ամիս տևած դրամահավաքն ավարտվեց. Մուղդուսյան կենտրոնը հավաքեց բրուտանիվի համար անհրաժեշտ գումարը
Երգիչ Սևակ Եփրեմյանը սպասում է դիրքեր մեկնելու և զենք վերցնելու հրամանի
Երևանում կայացավ բանաստեղծուհի Տաթև Ոսկանյանի անդրանիկ գրքի շնորհանդեսը