Դավիթ Մալյան. իր կյանքից 50 տարի նվիրեց հայ թատրոնի բարգավաճմանն ու ծաղկմանը

1922 թվականին Մալյանը ընդունվում է Թբիլիսիի ‹‹Հայաստան›› կից հայակական դրամատիկ ստուդիան, իսկ 1924-ից որպես դերասան աշխատում է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում: Այստեղ չորս տարի մնալուց հետո նա աշխատում է Թբիլիսիի հայկական Դրամատիկական թատրոնում, այնուհետև Գյումրու և Երևանի բանվորական թատրոններում, իսկ 1932-ից վերջնականապես հաստատվում է Գ. Սունդուկյանի անվան Պետական թատրոնում: Բազմաթիվ ու բազմատեսակ են Դավիթ Մալյանի ստեղծած դերերը:
Մեծ էր նրա դերասանական-ստեղծագործական ներկապնակը: Կլավդիոսից (‹‹Համլետ››), մինչև Կակուլի ու Օթարյան, Թուսյանից ու Վեստ Սարգսից (‹‹Երկիր հայրենի››) մինչև Ժադով (‹‹Արդյունավոր պաշտոն››), Նալբանդյան ու Կրեչինսկի (‹‹Կրեչինսկու հարսանիքը››) և Օգնեև (‹‹Ֆրոնտ››):
Դավիթ Մալյանը վարպետ էր հատկապես ժամանակակից մարդու անձնավորման մեջ: Հետաքրքիր էին նրա պրոֆեսոր Ազատյանը (‹‹Այս աստղերը մերն են››), Ավալյանը (‹‹Բարձունքներում››), Կարսեցյանը (‹‹Փորձադաշտ››) և ուրիշ դերեր, որոնք դերասանը խաղացել է մեծ ներշնչանքով, ժամանակակից մարդու առաքինությունները դրսևորելու իր ավանդական սկզբունքներով:

Դավիթ Մալյանը մեր այն մեծանուն դերասններից է, ով վայելում է մեծ ժողովրդականություն:
Այդ ժողովրդականությանը մեծապես նպաստել է նաև նրա մասնակցությունը Երևանի կինոստուդիայի բազմաթիվ ֆիլմերում ստեղծած դերակատարումները