Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի եւ խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը եւ վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաեւ հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ եւ վերանորոգմամբ:
Հանրապետության նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ընկերության «Հովհաննես եւ Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ ծանոթացել են ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում դիտել աշխատանքային գործընթացը: «Մեգերյան կարպետի» ցուցասրահներում նրանց ներկայացրել են նաեւ նոր ձեռագործ գորգերը:
Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռումինիայում: «Մեգերյան կարպետ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000թ.: Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ընկերության կողմից վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը:
«Մեգերյան կարպետի» պատասխանատուների հավաստմամբ, մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս երկու հայաստանյան մասնաճյուղերի վերագործարկում, որը հնարավորություն կտա ավելացնել եւ՛ արտադրության ծավալները, եւ՛ աշխատակիցների թիվը:
Ավանդույթներ
,
Արհեստներ
,
Արվեստներ
,
Գորգագործություն
,
Գործիքներ
,
Ֆոտոշարք
.
9/26/2015 09:56:00 pm
Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանն այցելել են ձեռագործ գորգեր արտադրող «Մեգերյան կարպետ» ընկերություն. ֆոտոշարք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել է Մյուռոնօրհնեքին նվիրված ծրագիր, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում` «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում, անցկացնել բաց դաս՝ նվիրված Սրբալույս Մյուռոնի խորհրդին:
Ծրագրի շրջանակներում հրատարակվել է «Շնորհաբաշխ Սուրբ Մյուռոն» գրքույկը և բազմացվել «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Սրբալույս Մյուռոն» ֆիլմը, որոնք որպես օժանդակ նյութ տրամադրվելու են դպրոցներին:
Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին՝ Մյուռոնօրհնեքի արարողությանը, ՀՀ մարզերից և Երևանից ուխտավորաբար ներկա կգտնվեն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը կստանան շուրջ 700 ուսուցիչներ և աշակերտներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը կստանան շուրջ 700 ուսուցիչներ և աշակերտներ
Սեպտեմբերի 25-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը («Հիսուս Մարկոսի Ավետարանում»), Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը («Հայկական և ռուսական եկեղեցական տոների ժողովրդական արարողությունների համեմատական քննությունը»), Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը («Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի մանկավարժական հայացքները»), Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը («Դավանաբանական վեճերը երրորդ դարի կեսերին և դրանց արձագանքը հայ դավանաբանական գրականության մեջ»), Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը («Բյուզանդական Եկեղեցու հարցում-մեղադրանքները և Հայոց Եկեղեցու հայրերի պատասխանները` ըստ հայկական աղբյուրների (Խաչի պաշտամունքի, Ս. Սարգսի տոնի և մատաղի օրինակով)»), Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը («Սիրաքի Իմաստության հայերեն թարգմանությունը») և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Նշան աբեղա Հմայակյանը («Կողոսացիս Ա. 15-20 քրիստոսաբանական օրհներգությունը. վերլուծության փորձ»):
Հանձնաժողովը նախագահում էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Առաջիկայում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայր Սուրբերը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճան:
Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Տաթևի վանքը գտնվում է Գորիսի շրջանի հարավում, Լեռնարոտի լեռների և Բարգուշատի լեռնաշղթայի միացման հատվածում, Որոտան գետի աջ ափին բարձրացող մի եռանկյունաձև հրվանդանի վրա:
Տաթևի վանքը կառուցվել է IX-րդ դարում և հանդիսացել է Սյունիքի հոգևոր կենտրոն: 895 թվականին, հիմնադրվում է հետագայում հռչակավոր դարձած Տաթևի վանքը, որը Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն էր ու քրիստոնեական եկեղեցու խոշորագույն ու ազդեցիկ կենտրոններից մեկն Հայաստանում:
1373թ. Հոնվհաննես Որոտնեցին Տաթևում հիմել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն համալսարանը:
Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղին շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։
Որոտանի կիրճում կառուցված ճոպանուղին ունի 5, 7 կմ երկարություն, ամենաբարձր կետում հարաբերական բարձրությունն հասնում է 330 մետրի: Այն սկիզբ է առնում Հալիձոր գյուղից, հատելով Որոտան գետը, անցնում Որոտանի կիրճի վրայով և ձգվում մինչև Տաթև գյուղը, որտեղից ոտքով կարելի է հասնել Տաթևի վանական համալիր:
Ճոպանուղին հնարավորություն է տալիս Հալիձոր-Տաթև ճանապարհը անցնել ընդամենը 12 րոպեում, ավտոմեքենայով 40 րոպեում անցնելու փոխարեն:
Հալիձոր-Տաթև երթուղու չվերթներն իրականացվում են 30 րոպեն մեկ անգամ պարբերականությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է իրականցվել նաև արտահերթ չվերթ:
Իր դասում «Տաթևի թևեր»-ը աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է: «Տաթևի թևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը. այն 1.4 կմ-ով գերազանցում է մինչև այդ ամենաերկարը համարվող ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում գտնվող «Սանդիա Փիկ» ճոպանուղու երկարությունը:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի
2010թ. հոկտեմբերի 16-ին բացված «Տաթևի թևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է
«Արդ, բազկատարած աղոթում ենք այսօր ձեզ հետ միասին, որ մեր աղերսներով բացվեն ողորմության դռները երկնքի, և Սուրբ Հոգու աստվածային զորությունը իջնի առատապես Մեր օրհնած այս նոր մյուռոնի վրա. և նրանով բաշխվեն Սուրբ Հոգու շնորհները՝ մեր եկեղեցիներին, համայն մեր հավատացյալ ժաղովրդին ի Հայաստան և ի սփյուոս աշխարհի:
Թող այս սրբալույս մյուռոնով ավելի և ավելի լուսավորվի հոգին ու կյանքի ճանապարհը հայ՝ հավատացյալների, և առավել պայծառանա մեր ժաղովրդի քրիստոնեական հոգին:
Այս լուսափայլ մյուռոնով թող էլ ավելի ամրապնդվեն սերն ու միությունը մեր մայր Եկեղեցու և ժողովրդի:
Այս զմրուխտ մյուռոնով մեր ժողովրդի կյանքը թող դաոնա էլ ավելի
օծուն Սուրբ Հոգու շնորհներով. Սուրբ Հոգու լուսավորող, մխիթարող ու խաղարարար շնորհներով:
Ավելի լույս, ավելի խաղաղություն մեր եկեղեցու զավակներին և նրանց համայնական ազգային կյանքին:
Ավելի լույս, ավելի խաղաղություն համայն աշխարհին, որ մեր օրերին այնքան մթագնած է, ու իռովահույզ: Թող խորտակվեն մանավանդ պատերազմի բոլոր զենքերը, և թող խաղաղվեն մահ ու ավեր սհրմանող ուժերը չարի»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 25 սեպտեմբերի 1983 թ.
Հատված Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1983թ. Մյուռոնօրհնության արարողության քարոզից
Համացանցում առաջին անգամ են հայտնվում 1990թ.-ին նկարահանված այս բացառիկ տեսանյութերը, որտեղ
Երգում են Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի մարտիկերն ու խմբի անդամ Գուսան Արտակը:
Արտակ Օհանյան - Հայ քաջեր
Տեսանյութի հեղինակ` Արտավազդ Եղոյան
Հայ քաջեր երգը Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի մարտիկ Գուսան Արտակի կատարմամբ. 1990թ.
Հայ Զինվորի Երդումը - The Oath Of The Armenian Solider
This sacred Honour Oath of the Heroic Armenian Soldier must become the Oath of the whole Armenian Nation all over the world to protect : the Motherland, the Mother Church,the Family,the Parents,the Friends, the Commanders .......
This sacred Honour Oath of the Heroic Armenian Soldier must become the Oath of the whole Armenian Nation all over the world to protect : the Motherland, the Mother Church,the Family,the Parents,the Friends, the Commanders .......
Հայ Զինվորի Երդումը. տեսանյութ - The Oath Of The Armenian Solider
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
Սարդարապատի պատի տակ:
Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:
Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
Սարդարապատի պատի տակ:
Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:
Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...
Քրիստոնյա բոլոր եկեղեցիները այն նշում են սեպտեմբերի 14-ին, իսկ Հայ եկեղեցին՝ սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը:Խաչվերաց նշանակում է խաչի վեր բարձրացումը, կանգնեցումը: Ըստ եկեղեցական ավանդության, ի ցույց մարդկանց Քրիստոսի խաչը երեք անգամ է հանդիսավորապես կանգնեցվել: Նախ, ինչպես տեղեկանում ենք Թորգոմ Գուշակյանից, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալն էր, որ ժողովրդին զգուշության նպատակով (այն ժամանակ սրված էր քրիստոնյաների դեմ հալածանքը) Քրիստոսի խաչի նմանակը ցույց տվեց ու առաջին անգամ երգեց «Խաչի քո Քրիստոս, երկիր պագանեմք» տաղը:Երկրորդ անգամ այն բարձրացվեց Կոստանդիանոս Մեծ կայսեր մոր՝ Հեղինեի և Կյուրեղ եպիսկոպոսի կողմից Գողգոթայի վրա 326 թ-ին: Եվ երրորդ առիթը եղավ՝ խաչի վերադարձը պարսկական գերությունից, որից հետո էլ վերջնականապես հաստատվեց «Խաչվերաց» տոնը:610թ-ին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) ամբարիշտ թագավորը, Հռոմի Հերակլ կայսեր հետ պատերազմելիս, հաղթանակ տարավ, գրավեց Երուսաղեմը և տիրացավ Փրկչական խաչին ու փոխադրեց Պարսկաստան: Սրի քաշվեց ողջ բնակչությունը, շատերն էլ գերեվարվեցին: Կոտորվեց 57000 մարդ և գերի վերցվեց 35000-ը: Գերեվարվեց նաև Զաքարիա պատրիարքը:Տերունական Սուրբ Խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ: Քրիստոսի Խաչափայտի ժամանումը կռապաշտ երկիր ուղեկցվեց զարմանահրաշ նշաններով, այնպես որ ամենուրեք խոսում էին, թե «Քրիստոնյաների Աստվածն է եկել Պարսկաստան»: Ինքը՝ Խոսրով արքան մեծ երկյուղածությամբ էր մոտենում այդ Սրբությանը, այն մեծ պատվով պահում էր գանձարանում և Խաչի առջև անշեջ կանթեղ էր մշտապես պահում ու չէր համարձակվում անգամ հանել Խաչափայտը: Պարսիկները, հեթանոս լինելով հանդերձ, չէին համարձակվում վնասել Խաչափայտը: Շատերն էլ դիմելով տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը՝ քրիստոնեությունն են ընդունում: Շուրջ 14 տարի Սբ. Խաչը անձեռնմխելի վիճակում մնաց գերության մեջ:Ի վերջո, 628թ-ին Հերակլ կայսրը հսկայական զորքով ներխուժեց Պարսկաստան: Հանուն Խաչափայտի սրբազան պատերազմ մղվեց: Բանակում կար նաև հայկական մի գունդ՝ հայ նախարար Մժեժ Գնունու ղեկավարությամբ: Կայսրը այդ պատերազմում հաղթանակեց և երկու կողմերի միջև հաշտության դաշինք կնքվեց, որի կարևոր կետերից էր Խաչափայտի վերադարձը: Այսպիսով, Սբ. Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով վերադարձվում է Երուսաղեմ: Ետ դարձի ճանապարհին այն անցնում է քաղաքից քաղաք՝ ամենուրեք ցնծություն և ոգևորություն տարածելով: Վերադարձի ճանապարհին Խաչափայտը անցնում է նաև Հայաստանով, որտեղ ժողովուրդը մեծ ուրախությամբ դիմավորում է ազատագրումը Տիրոջ «հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի»: Ավանդությունից հայտնի է, որ Սբ. Խաչը Հայաստանի տարածքով անցկացնելիս՝ պարսիկները նորից են փորձում ետ վերցնել խաչը, բայց հայերը թողնելով այն Կարնո դաշտում՝ դիմագրավում են թշնամուն ու հետ մղում նրանց հարձակումը: Երբ հաղթանակած ետ են վերադառնում, ապա տեսնում են խաչի տեղը Ողջ ճանապարհին Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում էր բարեպաշտ հավատացյալներին: Այս դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերաց» տոնի հաստատման համար:Սբ. Խաչը գերությունից վերադարձվեց 628թ-ի սեպտեմբերի 14-ին:Այդ ժամանակներից սկսած Խաչվերացը տոնում են քրիստոնյա աշխարհի բոլոր եկեղեցիները: Բյուզանդիայում այդ տոնը գրեթե պետական դարձավ, իսկ Խաչը՝ որպես կայսրության խորհրդանիշ, տեղադրվեց կառավարական շենքերի պատերից և անցավ պաշտոնյաների հագուստների զարդանախշերում: Տոնակատարության օրը եպիսկոպոսների ու քահանաների կողմից հրապարակավ Խաչ էր կանգնեցվում:Խաչի բարձրացման հանդիսավոր այդ արարողությունը մինչև օրս կատարվում է եկեղեցիներում: Հայ եկեղեցում մեծ հանդիսավորությամբ է կատարվում կիրակի երեկոյան Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»:Ինչպես դավանում են եկեղեցու սուրբ հայրերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական Խաչի նշանը մեր վրա պատկերելիս, պետք է ունենանք կայուն ու կենդանի հավատ:Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Պետք է միշտ և ամենուր մեզ հետ ունենանք այդ հաղթաբեր զենքը՝ Քրիստոսի Խաչը և երբեք չհանենք այն մեզնից, ո՛չ քնի, ո՛չ արթնության, ո՛չ աշխատանքի և ո՛չ էլ ճանապարհի ընթացքում: Միշտ պետք է օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով: Այդ ժամանակ չենք վախենա ոչնչից, ո՛չ խավարից, ո՛չ մարմնային վերքերից (խոսք Տիրոջ կենարար ու ազնիվ խաչի):«Տեսե՛ք, թե ինչպես է զինել Երկնային Արքան իրեն հետևող զինվորին, ո՛չ վահան է տվել, ո՛չ սաղավարտ, ո՛չ աղեղ, ո՛չ զրահազգեստ, ո՛չ ուրիշ նման բան, այլ Խաչի ուժը՝ սատանաներին հաղթանակող նշանն է պարգևել» (Հովհ. Ոսկեբերան «Հավատի քար» խոսք խաչի պաշտամունքի):«Եթե այդ նշանը մեծ հավատով դրոշմենք, ապա ոչ մի անմաքուր ոգի չի մոտենա» (Սբ. Հովհան Ոսկեբերան):
Խաչվերացի տոնը Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է
Կարապետ Ավագյանը առաջինն է և դեռևս միակը Հայաստանում, ով զբաղվում է ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող Ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ:
Կարապետի ջերմոցն արտաքնապես սովորական է, սակայան իրականում, այն յուրօրինակ լաբորատորիա է, որտեղ արդեն կայացել են մի շարք գիտական փորձեր, ուսումնասիրություններ և հետազոտություններ, և այդ ամենը կատարվել է ոչ թե «թղթի վրա», կամ տեսական աշխատանքներում, այլ գործնականում:
Նրան հաջողվել է ստեղծել Հայաստանի պայմաններում այդ արևադարձային բույսի աճեցման տեխնոլոգիան, ինչը վերջին 25 տարիների ընթացքում դեռևս ոչ մեկի չեր հաջողվել:
Կարապետի ջերմոցը` այդ ամենի խոսուն վկան է, և կապշեցնի` կստիպի ցնցվել ու պատվել սառը քրտինքով, ամեն մի սնահավատի, ով կհամարձակվի հայտնվել այդտեղ:
Պարզվում է, որ Հայաստանի հողը կարելի է «հարմարեցնել» այդ թանկարժեք արևադարձային դեղաբույսն աճեցնելուն: Հայաստանը կարող է Ալոե դեղաբույս, այդ թվում նաև Ալոեից ստացված խյուսեր, փոշիներ և խտոշարակ` սիրոպ ներմուծողից և սպառողից վերածվել արտադրողի և արտահանողի` դեպի այլ երկրներ:
Պարզվում է նաև որ Կարապետ Ավագյանի Ջերմատնտեսությունն անգամ ի վիճակի չի սպառել Ալոե դեղաբույսի Հայաստանյան պահանջարկի կեսն անգամ:
Գյուղատնտեսն այժմ զբաղվում է Ալոեի սածիլների, 4-5 տարեկան բույսերի և տերևների մանրածախ վաճառքով, սակայն պատրաստ է իր գիտելիքները կիսել բոլոր նրանց հետ, ովքեր կհամաձայնվեն նրա հետ միասին ևս մեկ, կամ մի քանի ջերմային տնտեսություն հիմնել, կամ գնելով մեծաքանակ սածիլներ` մեկնարկել սեփական բիզնեսը:
Մանրամասների համար` կարող եք զանգահարել` (041) 33-03-01
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի
«Աճող» բիզնեսի նոր ուղղություն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում. ֆոտոշարք
Subscribe to:
Posts
(
Atom
)


















































